11:57  ,  28 դեկտեմբերի, 2018

«Ռեալը» կփորձի ձեռք բերել 70 միլիոն կլաուզուլայով 16-ամյա ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Ֆլամենգոյի» 16-ամյա կիսապաշտպան Ժեժուշ Ռայնեին: Բրազիլացի ֆոտբոլիստի տրանսֆերի համար Արքայական ակումբը պետք է վճարի 70 միլիոն եվրո, գրում է AS-ը:

Ռայնեի կլաուզուլան 70 միլիոն եվրո է: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին», իտալական «Ռոման» ու «Յուվենտուսը»:

Ամռանը բրազիլացին եղել է «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բերնաբեուում», եւ այդ մասին հայտնել է Ինստագրամում:

View this post on Instagram

A post shared by Reinier Jesus (@reinier.jesus) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում