10:12  ,  28 դեկտեմբերի, 2018

Associated Press. Լեբրոն Ջեյմսը` տարվա լավագույն մարզիկ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի առաջատար Լեբրոն Ջեյմսը Associated Press լրատվական գործակալության վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ:

33-ամյա ամերիկացին երրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին:

2018 թվականին Լեբրոն Ջեյմսն իր հայրենի քաղաք Ակրոնում բացել էր I Promise դպրոցը, ինչպես նաեւ հովանավորել էր «Ձայնդ կտրիր եւ վարիր գնդակը» վավերագրական սերիալը, որը պատմում էր այսօրվա քաղաքական իրավիճակում մարզիկների դերակատարման փոփոխության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Associated Press-ը տարվա լավագույն մարզուհի էր ճանաչել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, որն այդ կոչմանն արժանացավ 5-րդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում