18:46  ,  27 դեկտեմբերի, 2018

ԱԱ. Տիգրան Պետրոսյանն ուժեղ էր Հիկարու Նակամուրայից

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է շախմատի արագ խաղի աշխարհի առաջնությունը։ 6–րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով պարտության է մատնել ռապիդում համաշխարհային դասակարգման երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային, որի արագ խաղի վարկանիշը 2844 է, Պետրոսյանինը 2676 է։

6–րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցել է Գաբրիել Սարգսյանի հետ։ Գրանցվել է ոչ ոքի։ Արդեն ավարտվել է նաեւ 7–րդ տուրը։ Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին։ Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Բորիս Սավչենկոյի հետ։

7 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն (4.5–ական միավոր) ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը։ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4 միավոր։

Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին տուրում սպիտակներով պարտության էր մատնել Լեւոն Արոնյանին։

Առաջին տեղն առայժմ կիսում են 7 հնարավորից 6–ական միավոր վաստակած ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն ու ուկրաինացի Անտոն Կորոբովը։

Դեկտեմբերի 27–ին կանցկացվի եւս երեք տուր։ Մրցաշարը բաղկացած է 15 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում