12:31  ,  27 դեկտեմբերի, 2018

Լեւոն Արոնյանն ու Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեկնարկել են արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ:

Մեկնարկային օրն անցկացվել են 5 տուրերի պարտիաները, որոնցից հետո 4.5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 15-ամյա իրանցի Ալիրեզա Ֆիրուզան եւ ռուսաստանցիներ Դմիտրի Անդրեյկինն ու Յան Նեպոմնյաշչին:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր: Հրանտ Մելքումյանը վաստակել է 2 միավոր:

Կանանց մրցաշարում մեկնարկային 4 տուրերից հետո Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2.5-ական միավոր: Միանձնյա առաջատարն է 4 միավոր հավաքած չինացի Ցյու Վենցզյունը:

Հիշեցնենք, որ այս մրցաշարից հետո անցկացվելու է նաեւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում