01:23  ,  27 դեկտեմբերի, 2018

Ազարի դուբլը հաղթանակ բերեց «Չելսիին»

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի դուբլը:

«Չելսին» 40 միավորով չորրորդն է եւ 2 միավոր առաջ է 5-րդ տեղում ընթացող «Արսենալից», 4 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»: «Ուոթֆորդը» 9-րդն է՝ 27 միավոր:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոբերտո Պերեյրա, 45+3 – Էդեն Ազար, 45+1, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում