15:58  ,  27 դեկտեմբերի, 2018

Կարեն Խաչանով. Մանկությունում փորձում էի նմանվել Մարատ Սաֆինին

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը գովեստի խոսքեր է ասել ռուս նախկին թենիսիստ Մարատ Սաֆինի հասցեին:

«Երբ պատանի էի, մշտապես հետեւում էի Մարատ Սաֆինի խաղին: Մարատն ինձ շատ էր դուրս գալիս որպես անհատականություն: Նա շատ խարիզմատիկ էր ինչպես կորտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մանկությունում փորձում էի նմանվել նրան»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է Khaleej Times-ը:

Հիշեցնենք, որ 22-ամյա Խաչանովը տարին ավարտել է ATP-ի դասակարգման աղյուսակի 11-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում