15:10  ,  27 դեկտեմբերի, 2018

NBA-ի աստղը գցել է ԱՄՆ-ի հիմնը կատարող երգչուհուն

«Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը «Հյուսթոնի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղից առաջ հայտնվել է անհարմար իրավիճակում:

Ամերիկացի բասկետբոլիստը պատահմամբ գցել է երգչուհուն, որը Սուրբ ծնունդի առթիվ կատարում էր ԱՄՆ-ի հիմնը:

Այդ խաղում «Օկլահոման» պարտվել է 109:113 հաշվով, իսկ Ռասել Ուեստբրուկը հավաքել է 21 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում