10:15  ,  27 դեկտեմբերի, 2018

35-ամյա Ֆաբիո Կվալյարելայի գեղեցիկ գոլը

«Սամպդորիայի» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Կյեւոյի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում:

Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում 35-ամյա իտալացին մոտ 12 մետրից կրնկի հարվածով գրավել է դարպասը: Այդ խաղում «Սամպդորիան» հաղթել է 2:0 հաշվով:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվալյարելան մասնակցել է 17 հանդիպման եւ դարձել 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով