23:05  ,  26 դեկտեմբերի, 2018

«Արսենալը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին»: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով: Կողմերը մեկական գոլ փոխանակեցին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածք է ստացել եւ չի մարզվի մինչեւ փետրվար:

«Արսենալը» 38 միավորով չորրորդն է եւ 6 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսին» 37 միավորով 5-րդն է:

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)

Յուրգեն Լոկադիա, 35 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում