21:58  ,  26 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլը» պատմության մեջ առաջին անգամ է առաջին շրջանից հետո 6 միավորի առավելությամբ առաջատար

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Նյուքասլին» 4:0 հաշվով հաղթելուց հետո «Լիվերպուլը» (51 միավոր) մրցաշարային աղյուսակը գլխավորում է երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ 6 միավորի առավելությամբ:

«Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի (հիմնադրվել է 1992 թվականին) պատմության մեջ առաջին անգամ է Անգլիայի առաջնության առաջին շրջանից հետո 6 միավորի առավելություն ունենում:

1989-1990 թվականների մրցաշրջանից հետո «Լիվերպուլը» ոչ մի անգամ չեմպիոն չի դարձել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում