20:54  ,  26 դեկտեմբերի, 2018

«Լիվերպուլի» 8–րդ անընդմեջ հաղթանակը, «Մանչեսթեր Սիթիի» հերթական ձախողումը, Սուլշերի հաղթական վերադարձը «Օլդ Տրաֆորդ» (տեսանյութ)

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 8–րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Լիվերպուլը»։ Պրեմյեր լիգայի 19–րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ընդունեց «Նյուքասլին» եւ հաղթեց 4։0 հաշվով։ «Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս 1։2 հաշվով տանուլ տալով հանդիպումը «Լեսթեր Սիթիին»։ Անցած տուրում «Մանչեսթեր Սիթին» 2։3 հաշվով պարտվել էր «Քրիսթալ Փելասին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 44 միավորով նահանջեց երրորդ տեղ՝ առաջ թողնելով Լոնդոնի «Տոտենհեմին», որը 5։0 հաշվով հաղթեց «Բորնմութին» եւ վաստակել է 45 միավոր։

Նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի ղեկավարությամբ երկրորդ հաղթանակը տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանչեսթերյան թիմի նախկին ֆուտբոլիստի վերադարձը «Օլդ Տրաֆորդ» հուզական ստացվեց։ Սուլշերի գլխավորությամբ առաջին տնային խաղում «Մանչեսթեր Յունայթեդին» հետնապահ «Հադերսֆիլդի» նկատմամբ հաղթանակ բերեցին Նեմանյա Մատիչի գոլն ու Պոլ Պոգբայի դուբլը՝ 3։1։ «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 6–րդն է։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1  (տեսանյութ)

Մարկ Օլբրայթոն, 19, Ռիկարդու, 81 – Բեռնարդու Սիլվա, 14

Հեռացում՝ Ֆաբիան Դելֆ («Մանչեսթեր Սիթի»), 90

«Լիվերպուլ» - «Նյուքասլ»՝ 4։0  (տեսանյութ)

Դեյան Լովրեն, 11, Մոհամեդ Սալահ, 47, 11մ, Ջերդան Շաքիրի, 80, Ֆաբինյո, 85

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Հադերսֆիլդ»՝ 3։1  (տեսանյութ)

Նեմանյա Մատիչ, 28, Պոլ Պոգբա, 64, 78 – Մատիաս Յորգենսեն, 89

«Տոտենհեմ» - «Բորնմութ»՝ 5։0  (տեսանյութ)

Քրիստիան Էրիքսեն, 16, Սոն Հին Մին, 23, 70, Լուկաս Մոուրա, 35, Հարի Քեյն, 61

«Բարնլի» - «Էվերտոն»՝ 1։5

Բեն Գիբսոն, 37 – Իերի Մինա, 2, Լուկա Դին, 13, 71, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 22, 11մ, Ռիշարլիսոն, 90+3

«Քրիսթալ Փելաս» - «Կարդիֆ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով