20:11  ,  26 դեկտեմբերի, 2018

34 տարում առաջին անգամ «Միլանը» գոլ չի խփում Սերիա Ա–ի 4 անընդմեջ խաղում

1984թ. դեկտեմբերից հետո առաջին անգամ «Միլանը» Իտալիայի առաջնության չորս խաղում անընդմեջ չի կարողանում գոլ խփել (երեք հանդիպում ավարտել է 0։0 հաշվով, մի խաղում էլ պարտվել է 0։1 հաշվով)։

18–րդ տուրում Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը 0։0 հաշվով խաղաց «Ֆրոզինոնեի» հետո։

«Միլանը» 28 միավորով 6–րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում