15:05  ,  26 դեկտեմբերի, 2018

Ձյուդոն՝ Հայաստանի դպրոցներում

2019 թվականին ձյուդո մարզաձեւը կդասավանդվի Հայաստանի 10 դպրոցներում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ձյուդոյի զարգացման համար մեր ֆեդերացիայի նախագահ Ոսկան Վարդանյանը Միջազգային ֆեդերացիայի ղեկավարի հետ հանդիպում է ունեցել այս տարի: Որոշվել է հունվարից Հայաստանի 10 դպրոցներում դասավանդել ձյուդո մարզաձեւը: 7 դպրոց՝ մարզերում, 3 դպրոց՝ Երեւանում: Գույքը կնվիրի միջազգային ֆեդերացիան՝ 10 տատամի եւ մարզահագուստ, իսկ մարզիչները մեկ տարի կստանան ամսական 500 դոլար աշխատավարձ: Հայաստանում ձյուդոյի զարգացման համար դա շատ մեծ առաջընթաց է, եւ այդ ամենը կարողացել է անել Վարդան Ոսկանյանը, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Այդ ծրագիրը կգործի մեկ տարի, եւ եթե հաջողվի, այն կարող է լինել շարունակակ»,- ասել է Արմեն Նազարյանը:

Հիշեցնենք, որ ձյուդոն օլիմպիական մարզաձեւ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում