13:50  ,  26 դեկտեմբերի, 2018

ATP. Կարեն Խաչանովի՝ լավագույն հնգյակում հայտնվելը 10 տոկոս է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի կանխատեսումները:

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի՝ ATP-ի ամփոփիչ դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում հայտնվելը գնահատվում է 55 տոկոսով: Այն, որ հայ մարզիկը տարին կավարտի լավագույն հնգյակում, գնահատվում է 10 տոկոսով, իսկ լավագույն՝ 20-յակում՝ 90 տոկոսով:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տարին ավարտել է ATP-ի դասակարգման աղյուսակի 11-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում