11:52  ,  26 դեկտեմբերի, 2018

NBA. «Լեյքերսն» ուժեղ էր «Գոլդեն Սթեյտից», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 101:127 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Լեյքերսին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Անդրե Իգուդալան, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 23 միավոր: «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 17 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Յուտայի» խաղացող Դոնովան Միտչելը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Լեյքերս»՝ 101:127 (25:32, 25:33, 32:26, 19:36)

«Նյու Յորք» – «Միլուոկի»՝ 95:109 (24:22, 22:26, 22:36, 27:25)

«Հյուսթոն» – «Օկլահոմա»՝ 113:109 (22:22, 30:38, 34:28, 27:21)

«Բոստոն» – «Ֆիլադելֆիա»՝ 121:114 (լրացուցիչ ժամանակում) (32:25, 25:26, 29:38, 22:19, 13:6)

«Յուտա» – «Պորտլենդ»՝ 117:96 (24:24, 35:23, 24:23, 34:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում