19:11  ,  25 դեկտեմբերի, 2018

«Արսենալի» կիսապաշտպաններից լավագույն վիճակագրությունն ունի Մխիթարյանը

Sky Sports-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանների վիճակագրական տվյալներն ընթացիկ մրցաշրջանում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջատար է գրեթե բոլոր ցուցանիշներով:

29-ամյա ֆուտբոլիստը խփել է 4 գոլ (առաջին տեղ), գոլ է խփել միջինը 210 րոպեն մեկ  (առաջին տեղ), կատարել է 30 հարված (առաջին տեղ), 27 անգամ շրջանցել է մրցակիցներին (երկրորդ տեղ, զիջում է Ալեքս Իվոբիին):

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել եւ չի մարզվի մինչեւ փետրվար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում