17:40  ,  25 դեկտեմբերի, 2018

ԲԿՄԱ-ն ցանկանում է 1 միլիոն եվրոյով գնել Խորեն Բայրամյանին

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ցանկություն ունի ձեռք բերել Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին, որի տրանսֆերին հավանություն է տվել ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն, հաղորդում է zen.yandex.ru-ն:

Սպասվում է, որ ԲԿՄԱ-ն 26-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 1 միլիոն եվրո եւ կկնքի 4.5 տարվա պայմանագիր: Բայրամյանի տարեկան աշխատավարձը կլինի կես միլիոն եվրո:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 15 խաղում Խորեն Բայրամյանը խփել է 1 գոլ:

Վերջերս Բայրամյանը պատմել էր Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի մասին եւ ներկայացրել այն առայժմ չընդունելու պատճառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում