14:45  ,  25 դեկտեմբերի, 2018

Պաշտոնական. Արթուր Պետրոսյանը կաշխատի Հայաստանի Բարձրագույն խմբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը գլխավորել է Վանաձորի «Լոռին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը եւ ունի երկարաձգելու հնարավորություն: 

Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2016-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի ապրիլը: Գյումրեցի մասնագետը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին եւ երկար տարիներ աշխատել է շվեյցարական «Ցյուրիխի» տարբեր տարիքային թիմերում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 1992-2004-ն անցկացրել է 69 հանդիպում եւ դարձել 11 գոլի հեղինակ:

«Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը կփոխարինի Արմեն Ադամյանին, որը Վանաձորի թիմը գլխավորում էր 2017 թվականի հուլիսի 25-ից եւ պաշտոնից հեռացավ դեկտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով