15:00  ,  25 դեկտեմբերի, 2018

Տարվա լավագույն մարզիկների պարգեւատրությունը, նրանք կստանան բնակարան ու մեքենա (NEWS.am Sport live, ֆոտոշարք)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 25-ին Օլիմպավանում պարգեւատրում է Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին: NEWS.am Sport-ը ներկայացնում է միջոցառման ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ այս տարի Գագիկ Ծառուկյանը որոշել է պարգեւատրել ոչ թե Հայաստանի 10 լավագույն մարզիկներին, այլ միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոններին, մեդալակիրներին եւ Եվրոպայի չեմպիոններին ու նրանց մարզիչներին: Նրանց թվում են՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո): Մարզիկները կստանան ավտոմեքենաներ ու բնակարաններ:

Արարողությանը չի մասնակցում միայն Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն այս օրերին վերականգնողական փուլ է անցնում ԱՄՆ-ում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս