01:02  ,  25 դեկտեմբերի, 2018

Իգուաինը կտեղափոխվի «Չելսի», Մորատան՝ «Միլան»

Իտալական «Միլանն» ու Լոնդոնի «Չելսին» համձայնության են հասել ֆուտբոլիստների փոխանակության հարցում: Հունվարին արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը «Միլանից» կտեղափոխվի «Չելսի», իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան «Չելսիից»՝ «Միլան», հաղորդում է Mediaset-ը:

Առայժմ կկնքվեն վարձակալության պայմանագրեր, որոնք նախատեսված կլինեն մինչեւ մրցաշրջանի ավարտը: Իգուաինի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»:

31-ամյա Իգուաինը Իտալիայի ընթացիկ առաջնության 12 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: 26-ամյա Մորատան Անգլիայի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 5 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում