20:40  ,  24 դեկտեմբերի, 2018

Հայաստանի լավագույն մարզիչ Անդրեյ Տալալաեւ. Այս մրցանակն իհարկե ավանսով է տրված ինձ

Երեւանի «Փյունիկի» ռուս գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը շնորհակալություն է հայտնել իրեն 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչելու համար:

 «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տարվա լավագույն մարզիչի կոչմանն արժանացնելու համար։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին, որոնց աշխատանքի շնորհիվ ես ստացա այս մրցանակը։ Այս մրցանակը մեր բոլորի աշխատանքի արդյունքն է։

Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են և աջակցում են մեզ։ Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Լրագրողներին առանձնահատուկ շնորհակալություն և շնորհակալություն նաև ՀՖՖ-ին։

Այս մրցանակն իհարկե ավանսով է տրված ինձ։ 2019-ին ավելի մեծ աշխատանք կիրականացնենք, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի զարգանա և առաջընթաց գրանցի»,- Տալալաեւի խոսքը փոխանցում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս տարի «Փյունիկը» ռուս մասնագետի ղեկավարությամբ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երրորդ շրջան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում