18:40  ,  24 դեկտեմբերի, 2018

Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված են Խորվաթիայի 2 ակումբներ

Մակեդոնական «Վարդարից» հեռացած Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է կարիերան շարունակի Խորվաթիայում:

NEWS.am Sport-ի տվյալներով, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են խորվաթական «Ռիեկան» եւ «Հայդուկը»:

Տիգրան Բարսեղյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ առաջարկներ ունի Հայաստանի, Չինաստանի, Ղազախստանի եւ եվրոպական մի քանի թիմերից, սակայն չի շտապում որոշում ընդունել, որպեսզի ընտրի լավագույն տարբերակը:

Տիգրան Բարսեղյանը «Վարդարում» հանդես էր գալիս 2016 թվականից: 68 խաղում խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Վարդարի» կազմում մասնակցել էր 9 հանդիպման, խփել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում