18:12  ,  24 դեկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ

«Գանձասար-Կապանից» հեռացած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Վարդան Պողոսյանը տեղափոխվել է «Բանանց», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա հարձակվողը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում», մակեդոնական «Ռաբոտնիչկիում», ներկայացրել է Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականները:

Հայաստանի ընթացիկ առաջնության 16 խաղում Վարդան Պողոսյանը գոլ չի խփել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով