17:42  ,  24 դեկտեմբերի, 2018

Շվեյցարացի բարերարը Գորիսում կկառուցի ֆուտբոլային ակադեմիա, որտեղ հանդես կգա «Արցախը» (ֆոտո)

Շվեյցարացի մեկենասի ֆինանսական աջակցությամբ եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի օժանդակությամբ Գորիսում կկառուցվի ֆուտբոլային ակադեմիա, որտեղ կկարողանա մարզվել 300 երեխա:

Գորիսի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արցախ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-նախագահ Սեւան Ասլանյանը օրերս այցելել է Գորիս եւ նշել, որ շինարարության ավարտից հետո «Արցախը» 2019-2020 թվականների մրցաշրջանից տնային հանդիպումները կանցկացնի Գորիսում:

Ակադեմիայի շինարարությունը կմեկնարկի մարտի 1-ին, բայց արդեն հիմա շվեյցարացի բարերարի նախաձեռնությամբ 90 երեխաներ ստացել են մարզական հանդերձանք եւ անցկացնում են մարզումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս