02:01  ,  23 դեկտեմբերի, 2018

ՊՍԺ-ի հաղթանակն ու Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեյի» ոչ ոքին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաաշտում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Նանտին» եւ 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 34 միավորով երկրորդ տեղում է «Լիլը», որը 1:2 հաշվով պարտվեց «Թուլուզին»:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» տանը 1:1 հաշվով խաղաց «Լիոնի» հետ, որը 32 միավորով երրորդն է: «Մոնպելյեն» հետ է 2 միավոր եւ չորրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Նանտ»՝ 1:0 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 68

«Լիլ» - «Թուլուզ»՝ 1:2

Ռաֆայել Լեաու, 17 – Մաքս-Ալեն Գրադել, 49, 11մ, 64, 11մ

«Մոնպելյե» - «Լիոն»՝ 1:1

Ռուբեն Ագիլար, 81 – Նաբիլ Ֆեկիր, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում