22:55  ,  22 դեկտեմբերի, 2018

«Ինտերը» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» Վերոնայում մրցեց «Կյեւոյի» հետ եւ ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1:1: Հյուրերի կազմում հաշիվը բացել էր խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին իտալացի հարձակվող Սերջո Պելիսյեն տհաճ անակնկալ մատուցեց մրցանակային տեղերի համար պայքարող միլանյան թիմին:

«Ինտերը» 33 միավորով երրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից»: «Կյեւոն» վերջինն է՝ 5 միավոր:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Կյեւո» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Սերջո Պելիսյե, 90+1 - Իվան Պերիշիչ, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով