20:53  ,  22 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» անակնկալ պարտությունները (տեսանյութ)

Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կրեց երկրորդ պարտությունն ընթացիկ առաջնությունում: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընդունեց 14-րդ տեղում ընթացող «Քրիսթալ Փելասին» եւ տանուլ տվեց խաղը 2:3 հաշվով:

Սեփական խաղադաշտում պարտություն կրեց նաեւ Լոնդոնի «Չելսին», որի մրցակիցն էր «Լեսթեր Սիթին»՝ 9-րդ տեղում է: Հյուրերին հաղթանակ բերեց Ջեյմի Վարդիի միակ գոլը՝ 1:0:

«Մանչեսթեր Սիթին» 44 միավորով երկրորդն է եւ արդեն 4 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»: «Չելսին» ունի 37 միավոր եւ չորրորդ տեղում է՝ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Տոտենհեմին» զիջելով 2 միավոր: 37 միավոր ունի նաեւ «Արսենալը»:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 27, Կեւին Դե Բրույնե, 85 – Ջեֆրի Շլուպ, 33, Էնդրոս Թաունսենդ, 35, Լուկա Միլիվոեւիչ, 51, 11մ

«Չելսի» - «Լեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Ջեյմի Վարդի, 51

«Բորնմութ» - «Բրայթոն»՝ 2:0

Դեւիդ Բրուքս, 21, 77

Հեռացում՝ Լյուիս Դանք («Բրայթոն»), 74, երկրորդ դեղին քարտ

«Հադերսֆիլդ» - «Սաութհեմփթոն»՝ 1:3

Ֆիլիպ Բիլինգ, 58 – Նեյթան Ռեդմոնդ, 15, Դենի Ինգս, 42, 11մ, Մայքլ Օբաֆեմի, 71

«Նյուքասլ» - «Ֆուլհեմ»՝ 0:0

«Վեստ Հեմ» - «Ուոթֆորդ»՝ 0:2

Տրոյ Դինի, 30, 11մ, Ժերար Դեուլոֆեու, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում