19:56  ,  22 դեկտեմբերի, 2018

Ալբիոլի գոլը հաղթանակ բերեց «Նապոլիին», «Միլանը» պարտություն կրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» տանը խաղաց ՍՊԱԼ-ի հետ: Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլի գոլը:

«Միլանը» հյուրընկալեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով:

«Նապոլին» 41 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Միլանը» 27 միավորով մնաց 5-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Նապոլի» - ՍՊԱԼ՝ 1:0 (տեսանյութ)

Ռաուլ Ալբիոլ, 45+1

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 0:1 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կյեզա, 73

«Էմպոլի» - «Սամպդորիա»՝ 2:4

Մանուել Պասկուալ, 11, 11մ, Ֆրանչեսկո Կապուտո, 76 – Գաստոն Ռամիրես, 41, Ֆաբիո Կվալյարելա, 69, Ջանլուկա Կապրարի, 87

«Ջենոա» - «Ատալանտա»՝ 3:1

Կշիշտոֆ Պյոնտեկ, 45+6, 89, Դարկո Լազովիչ, 67 – Դուվան Սապատա, 55, 11մ

Չիրացրած 11մ՝ Յոսիպ Իլիչիչ («Ատալանտա»), 36

Հեռացում՝ Խոսե Պալոմինո, («Ատալանտա»), 81, երկրորդ դեղին քարտ

«Սասուոլո» - «Տորինո»՝ 1:1

Էնրիկո Բրինյոլա, 90+2 - Անդրեա Բելոտի, 54

«Ուդինեզե» - «Ֆրոզինոնե»՝ 1:1

Ռոլանդո Մանդրագորա, 32 – Կամիլո Չանո, 61, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով