18:23  ,  22 դեկտեմբերի, 2018

Օբամեյանգի դուբլը նպաստեց «Արսենալի» հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց «Բարնլիին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլը: Ավելացված ժամանակում էլ աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Ալեքս Իվոբին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ խաղում ստացած ոտնաթաթի վնասվածքի հետեւանքով հայտավորված չէր «Արսենալի» կազմում:

«Արսենալը» 37 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Չելսիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Բարնլին» 12 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Արսենալ» - «Բարնլի»՝ 3:1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 14, 48, Ալեքս Իվոբի, 90+2 - Էշլի Բարնս, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով