17:23  ,  22 դեկտեմբերի, 2018

«Լացիոն» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը մրցեց «Կալյարիի» հետ: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

«Լացիոն» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ 1 միավորի առավելություն ունենալով մեկ հանդիպում քիչ անցկացրած «Միլանի» նկատմամբ: «Կալյարին» ունի 17 միավոր եւ 13-րդն է:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լացիո» - «Կալյարի»՝ 3:1 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 12, Ֆրանչեսկո Աչերբի, 23, Սենադ Լուլիչ, 67 - Ժոաու Պեդրու, 90+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում