01:54  ,  22 դեկտեմբերի, 2018

Սալահի եւ Վան Դեյկի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով՝ 7-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմյեր լիգայում:

Առաջին խաղակեսում աչքի ընկավ եգիպտացի Մոհամեդ Սալահը, երկրորդ խաղակեսում՝ նրա փոխանցումից հետո, հոլանդացի Վիրջիլ Վան Դեյկը:

«Լիվերպուլը» 48 միավորով առաջին տեղում է եւ մեկ հանդիպքում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունի 4 միավորի առավելություն: «Վուլվերհեմփթոնը» 7-րդն է՝ 25 միավոր:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 18, Վիրջիլ Վան Դեյկ, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս