01:23  ,  22 դեկտեմբերի, 2018

«Բորուսիաների» դիմակայությունում ուժեղ էր դորտմունդյան թիմը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային խաղում մրցեցին երկու «Բորուսիաները»: Դորտմունդում տեղի ունեցած խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը:

Շվեյցարացի Լյուսյեն Ֆավրի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի Ջեյդոն Սանչոյի եւ գերմանացի Մարկո Ռոյսի գոլերը: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց գերմանացի Մարիո Գյոտցեն:

Դորտմունդի «Բորուսիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 42 միավորով, իսկ Մյոնխենգլադբախի թիմը 33 միավորով երկրորդ տեղում է: Այդքան է վաստակել նաեւ Մյունխենի «Բավարիան» 16 խաղում:

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 2:1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 42, Մարկո Ռոյս, 54 – Քրիստոֆ Կրամեր, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով