10:49  ,  22 դեկտեմբերի, 2018

2018-ին ֆեդերացիա փոխած շախմատիստներ. Դոմինգես, Շիրով, Չեպարինով նաեւ 3 հայ

Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2018 թվականին ֆեդերացիա փոխած շախմատիստների ցուցակը: Ուժեղագույնը կուբացի Լենիեր Դոմինգեսն է: Կուբայի առաջին համարն այսուհետեւ կներկայացնի ԱՄՆ-ի շախմատային ֆեդերացիան:

Ֆեդերացիա փոխած շախմատիստների թվում են նաեւ Աշոտ Փարվանյանն ու Լեւոն Մկրտչյանը: Փարվանյանն ընտրել է Գերմանիան, Մկրտչյանը՝ Իսպանիան: Ռուսաստանցի Աննա Սարգսյանը տեղափոխվել է Իսպանիա:

Լատվիան ներկայացրած Ալեքսեյ Շիրովը կսկսի հանդես գալ Իսպանիայի դրոշի տակ: Բուլղարացի Իվան Չեպարինովն ընտրվել է Վրաստանի շախմատային ֆեդերացիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում