18:52  ,  21 դեկտեմբերի, 2018

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայտնի են Հայաստանի սպորտի նախարարության կողմից կազմակերպված  «Տարվա 10 լավագույն մարզիկը» մրցույթի հաղթողները: Ըստ լրատվամիջոցների, մարզիչ-մասնագետների եւ sms քվեարկության արդյունքների, 2018 թվականի լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ըմբշամարտ

Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն

Ֆերդինանդ Կարապետյան՝ ձյուդո

Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան՝ ջրացատկ

Արսեն Ղազարյան՝ սամբո

Մաքսիմ Մանուկյան՝ հունահռոմեական ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան՝ ծանրամարտ

Գոռ Մինասյան՝ ծանրամարտ

Գրիգոր Մխիթարյան՝ սամբո

Էդգար Ստեփանյան՝ հեծանվասպորտ

Ցուցակը ներկայացված է այբբենական հերթականությամբ, լավագույն մարզիկ չի որոշվում:

Դեկտեմբերի 21-ին կայացավ «Տարվա 10 լավագույն մարզիկը» մրցույթի լրատվամիջոցների եւ նախարարություն գրանցված գլխավոր մարզիչների, ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների բաց քվեարկությունը, որին մասնակցեց 19 լրատվամիջոց եւ 26 մարզիչ-մասնագետ:

Ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ մարզիչ-մասնագետների, տարվա լավագույն տասնայկը ձեւավորվել է հետեւյալ կերպ.

 Սիմոն Մարտիրոսյան (44 ձայն, ծանրամարտ)

 Արթուր Ալեքսանյան (44 ձայն, հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Ֆերդինանդ Կարապետյան (42 ձայն, ձյուդո)

Գոռ Մինասյան (41 ձայն, ծանրամարտ)

Մաքսիմ Մանուկյան (40 ձայն, հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան (39 ձայն, ջրացատկ)

 Էդգար Ստեփանյան (38 ձայն, հեծանվասպորտ)

 Արթուր Թովմասյան (28 ձայն, սպորտային մարմնամարզություն)

 Արթուր Շահինյան (23 ձայն, հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Հենրիխ Մխիթարյան (20 ձայն, ֆուտբոլ)

Դեռեւս դեկտեմբերի 10-ից մեկնարկվել էր նաեւ  «Տարվա 10 լավագույն մարզիկը» մրցույթի sms քվեարկությունը, որը եւս ավարտվեց դեկտեմբերի 21-ին ժամը 18:00:

Ըստ sms քվեարկության արդյունքների, լավագույն տանյակում տեղ են գտել.

Գրիգոր Մխիթարյան (5699 ձայն, սամբո)

Արսեն Ղազարյան (4146 ձայն, սամբո)

Տիգրան Կիրակոսյան (2170 ձայն, սամբո)

Գոռ Մինասյան (1710 ձայն, ծանրամարտ)

Արթուր Թովմասյան (1526 ձայն, սպորտային մարմնամարզություն)

Էդգար Ստեփանյան (1450 ձայն, հեծանվասպորտ)

Հայկ Գասպարյան (1095 ձայն, ուշու)

Վլադիմիր Հարությունյան եւ Լեւ Սարգսյան (700 ձայն, ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր)

Դավիթ Պետրոսյան (536 ձայն, սամբո)

Սիմոն Մարտիրոսյան (378 ձայն, ծանրամարտ):

Լավագույն տասնյակի թեկնածուները 21-ն էին՝ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մրցանակիրներ, տարվա ընթացքում բարձր արդյունք գրանցած մարզիկներ:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լավագույնների հավակնորդների ցուցակում տեղ էին գտել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում