13:33  ,  21 դեկտեմբերի, 2018

Իսպանիա. Մանուէլ Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

Իսպանիայում ընթացող «Սիտջես» շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել իսպանացի Ալվար Ալոնսոյի հետ:

Հայ գրոսմայստերն ունի 6 միավորով եւ Ալվար Ալոնսոյի ու հնդիկ Կրիշնան Սասիկիրանի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դեկտեմբերի 21-ին կայանալիք 8-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սեւերով ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանը հավաքել է 5.5 միավոր եւ բաժանում է 4-8-րդ տեղերը, իսկ Վահե Բաղդասարյանն ունի 3.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս