00:42  ,  21 դեկտեմբերի, 2018

Լիլիթ Մկրտչյանը մրցանակային տեղ չգրավեց Շարժայի մրցաշարում

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը 8-րդ տեղն է գրավել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Շարժայի կանանց միջազգային մրցաշարում:

Վերջին՝ 9-րդ տուրում Մկրտչյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել լեհ Կարինա Շչեպկովսկայայի հետ եւ մրցաշարն ավարտել 6.5 միավորով: Հայ շախմատիստուհին բաժանել է 6-13-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն էր:

Սոնա Ասատրյանը եւ Արմինե Բաբայանը 6-ական միավորով բաժանել են 20-21-րդ տեղերը: Առաջին տեղը գրավել է 7.5 միավոր վաստակած ռումինացի Իրինա Բուլմագան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում