11:20  ,  21 դեկտեմբերի, 2018

2014-ից հետո առաջին անգամ Մարտեն Ֆուրկադը մրցումն ավարտել է առանց միավորի

Ձմեռային Օլիմպիական խաղերի 5-ակի չեմպիոն, ֆրանսիացի բիատլոնիստ Մարտեն Ֆուրկադն անհաջող է հանդես եկել չեխական Նովե Մեստոյում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում: Սպրինտում 30-ամյա մարզիկը թույլ է տվել 4 վրիպում եւ գրավել 43-րդ տեղը:

4 տարվա մեջ առաջին անգամ Ֆուրկադը միավոր չի վաստակել այն մրցմանը, որում հատել է եզրագիծը: Նախորդ անգամ նրա հետ նման բան եղել էր 2014-ի դեկտեմբերին, երբ ֆրանսիացին 81-րդ տեղն էր գրավել Շվեդիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Մարտեն Ֆուրկադը 5-րդն է ընդհանուր հաշվարկում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Ֆուրկադը նվաճել էր 3 ոսկե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում