23:42  ,  20 դեկտեմբերի, 2018

Բրազիլիայի հավաքականի պաշտպանը երկարաձգել է «Յուվենտուսի» հետ պայմանագիրը

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ալեքս Սանդրոն 3 տարով երկարաձգել է Թուրինի «Յուվենտուսի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառը:

Ալեքս Սանդրոն 2015 թվականից է խաղում «Յուվենտուսում», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 14 խաղի եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում