21:40  ,  20 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը լոնդոնյան դերբիում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Մխիթարյանի 21 փոխանցումներից թիմակիցներին հասել է 76.2 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը 1 անգամ խլել է գնդակը, 1 անգամ խախտել կանոնները, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը խախտում թույլ չի տվել: Արդյունքում՝ նա ստացել է 5.84 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի խաղը (6.9):

Հիշեցնենք, որ «Արսենալը» պարտվել էր 0:2 հաշվով ու լքել պայքարը, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում մասնակցել էր առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը: 12-րդ րոպեին Հենրիխն ունեցել էր 100 տոկոսանոց գոլային պահ, սակայն, մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի դեմ, չէր կարողացել գրավել դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով