22:14  ,  20 դեկտեմբերի, 2018

Ծնվել է Խորեն Բայրամյանի երկրորդ դուստրը

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, փոխանցում է ակումբի կայքը:

26-ամյա ֆուտբոլիստի կինն ունեցել է դուստր, որին անվանակոչել են Նինա: Զույգի առաջնեկը եւս աղջիկ է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Խորեն Բայրամյանը մասնակցել է 15 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Վերջերս Բայրամյանը խոսել էր Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերի եւ այն չընդունելու պատճառների մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս