16:10  ,  20 դեկտեմբերի, 2018

Իսպանիա. Մանուէլ Պետրոսյանը հաղթել է եւ դարձել առաջատար

Իսպանիայում ընթացող «Սիտջես» շախմատային մրցաշարում շարունակում է հաջող մրցելույթները Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը:

6-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով հաղթել է իսպանացի Ջեյմի Սանտոսին եւ 5.5 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող իսպանացի Ալվար Ալոնսոն:

Դոկտեմբերի 20-ին կայանալիք 7-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կխաղա Ալվար Ալոնսոյի հետ:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանը հավաքել է 5 միավոր եւ բաժանում է 3-6-րդ տեղերը, իսկ Վահե Բաղդասարյանն ունի 2.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում