15:06  ,  20 դեկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողը հեռացել է «Գանձասար Կապանից»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Վարդան Պողոսյանը հեռացել է «Գանձասար Կապանից»: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պողոսյանն այս տարվա մայիսին էր միացել «Գանձասար Կապանին», որի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր: Նա Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել իսպանական «Մուրսիայում», ռուսական «Կուբանում», Երեւանի «Փյունիկում» ու մակեդոնական «Ռաբոտնիչկիում»: Վարդան Պողոսյանը 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով