09:06  ,  20 դեկտեմբերի, 2018

Միհրան Հարությունյանը՝ հաղթանակը Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրելու մասին

View this post on Instagram

Победа в Самаре была посвящена великому Армянину, музыканту, человеку с огромным сердцем и чистым разумом - Шарлю Азнавуру. Эта победа-дань памяти и уважения Маэстро, который сумел влюбить в себя весь мир и стать мотиватором для каждого Армянина. Если мы будем каждый в своей сфере трудиться, не падать духом и подходить ко всему с открытым сердцем, мы сможем на чуть-чуть приблизиться к нашему великому дедушке. Я буду максимально стараться, чтобы Маэстро, смотря с небес на мой труд, получал удовольствие и гордился, что мы не теряем ту планку Армянина, на которую он её поднял. Սամարայում տոնած հաղթանակը նվիրեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ եւ սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի եւ հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը։

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) երկրորդ մենամարտն անցկացնելուց հետո հաղթանակը նվիրել էր Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Այդ կապակցությամբ Հարությունյանը գրառում է կատարել սոցցանցերում եւ տեղադրել տեսանյութ:

«Սամարայում տոնած հաղթանակը նվիրեց մեծ Հային` Շառլ Ազնավուրին։ Այս հաղթանակը Մաեստրոյի հիշատակին էր, ով կարողացավ արժանանալ ամբողջ աշխարհի սիրուն, ինչպես նաև դարձավ ամեն հայի ոգեշնչող։ Եթե յուրաքանչյուրս մեր ոլորտում կարողանանք աշխատասիրությամբ, համառությամբ եւ սրտանց մոտենալ մեր գործին, ապա կամաց-կամաց կմոտենանք մեր մեծ Պապիկին։ Ես կփորձեմ հնարավորինս աշխատել, որ Մաեստրոն երկնքից տեսնի եւ հպարտանա, որ մենք չենք իջեցնում իր սահմանած հայի նշաձողը»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում Հարությունյանն առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: 

29-ամյա մարզիկը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել  սերբ Դավոր Շտեֆանեկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում