18:16  ,  19 դեկտեմբերի, 2018

«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել ավստրալացի կիսապաշտպանին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել ավստրալացի կիսապաշտպան Լայամ Ռոուզին։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների նախկին խաղացողն այս ամռանն էր միացել հայկական ակումբին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում