16:41  ,  19 դեկտեմբերի, 2018

ՀՖՖ-ն շնորհավորել է Արմեն Գյուլբուդաղյանցին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դեկտեմբերի 19-ին նշում է ծննդյան 52-րդ տարեդարձը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Գյուլբուդաղյանցին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ:

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել հոկտեմբերի 7-ին։ Մինչեւ այդ նա գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարզչական կարիերայի ընթացքում Գյուլբուդաղյանցն աշխատել է նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականներում, ինչպես նաեւ Իրանի «Գոլ Գոհար» եւ «Փադիդեհ» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով