14:03  ,  19 դեկտեմբերի, 2018

Արաս Օզբիլիսի գեղեցիկ գոլի տեսանյութը

Տեսանյութում ներկայացված է «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գեղեցիկ գոլը ԱՖԿ ակումբի դեմ ֆուտբոլի Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում: «Վիլեմ Երկրորդը» հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել 39-րդ րոպեին:

Հանդիպումից հետո Օզբիլիսը նշել էր, որ 10 համարի դիրքում խաղալը նորություն չէ իր համար:

Հիշեցնենք, որ Արասը մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե, իսկ դաշտի տերերը բոլոր գոլերը խփել էին առաջին խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում