14:35  ,  19 դեկտեմբերի, 2018

NBA. Լեբրոնի արդյունավետությունը չօգնեց «Լեյքերսին», փոխչեմպիոնը հաղթանակ կորզեց վերջին վայրկյանին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 110:115 հաշվով պարտվել է «Բրուքլինին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 36 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է փոխչեմպիոն «Քլիվլենդի» հաղթական նետումը վերջին վայրկյանին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բրուքլին» – «Լեյքերս»՝ 115:110 (33:32, 29:25, 28:26, 25:27)

«Ինդիանա» – «Քլիվլենդ»՝ 91:92 (19:21, 25:24, 24:22, 23:25)

«Ատլանտա» – «Վաշինգտոն»՝ 118:110 (35:24, 23:30, 24:28, 36:28)

«Դենվեր» – «Դալաս»՝ 126:118 (34:33, 40:36, 31:26, 21:23)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում