15:47  +04,  19 դեկտեմբերի, 2018

Արտակարգ գոլ՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը

«Դյուսելդորֆի» գերմանացի պաշտպան Յան Զիմերն արտակարգ գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի տնային խաղում: 56-րդ րոպեին 25-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ հարվածով հաշիվը դարձել է 2:0:

Հիշեցնենք, որ այդ խաղում առաջատար «Բորուսիան» պարտվել էր 1:2 հաշվով: Դորտմունդցիներից խաղի հաշիվը 81-րդ րոպեին կրճատել էր իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը, որը 12 գոլով գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը:

Լուսյեն Ֆավրի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ ունի 39 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հավաքել է 33 միավոր:

30 միավորով երրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» դեկտեմբերի 19-ին կընդունի «Լայպցիգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: