09:09  ,  19 դեկտեմբերի, 2018

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Հարցազրույցներ Միլիտոսյանի եւ Չանչարեւիչի հետ, #MickiMagic-ն ու Մոուրինյոյի հրաժարականը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 11-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւորագույն իրադարձությունների ամփոփ անդրադարձով:

#Corner-ը զրուցել է Արեւմտյան Հայաստանի հավաքականի հարձակվող Վահագն Միլիտոսյանի հետ, որն արդյունավետ խաղ է ցուցադրում Սլովակիայում: Հաղորդման հյուրն է նաեւ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը, որն ընդգրկվել է 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի 30 թեկնածուների ցուցակում:

Հայտնի իսպանացի մասնագետ Խինես Մելենդեը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, օտարեկրացի ներդրողները ձեռք են բերել երկու հայկական ակումբ, սպասվում է «Հրազդան» ստադիոնի վերակառուցումը, Հենրիխ Մխիթարյանի դուբլը «Արսենալում», հայ ֆուտբոլիստների մրցելույթները արտերկրում, Մոուրինյոյի պաշտոնանկությունը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից՝ այս ամենն այսօրվա թողարկման ընթացքում:

Վերջում էլ՝ ավանդական զավեշտներ արտերկրից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով