01:23  ,  19 դեկտեմբերի, 2018

Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիայի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» անակնկալ պարտություն կրեց «Դյուսելդորֆից»՝ 1:2: Հյուրերից խաղի հաշիվը 81-րդ րոպեին կրճատեց իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը, որը 12 գոլով գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը:

Լուսյեն Ֆավրի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ ունի 39 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Նյուրնբերգի» նկատմամբ եւ հավաքեց 33 միավոր:

30 միավորով երրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» դեկտեմբերի 19-ին կընդունի «Լայպցիգին»:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Դյուսելդորֆ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1 (տեսանյութ)

Դոդի Լուկեբակիո, 22, Յան Զիմեր, 56 - Պակո Ալկասեր, 81

«Բորուսիա Մ.» - «Նյուրնբերգ»՝ 2:0 (տեսանյութ)

Տորգան Ազար, 47, Ալեսան Պլեա, 86

Չիրացված 11 մետրանոց՝ Տորգան Ազար, 45 («Բորուսիա Մ.»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով